ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ  ԱՍՈՑԻԱՑԻԱ

 

 

ՀՄՓԱին անդամակցելու ընթացակարգը և անդամակցության առավելությունները  >> կարդալ ավելին

 

 

Հաճախակի տրվող հարցեր և ընդհանուր պարզաբանումներ >> կարդալ ավելին

 


Միջազգային տրանսպորտային փոխադրումներում ներգրավված վարորդների վերապատրաստում >> կարդալ ավելին

 

ԱՄՍՎԱ  ՓՈԽԱԴՐՈՂԸ



Մեր
ընտրությունը կատարվում է հիմք ընդունելով անդամակցող ընկերությունների բարձր արհեստավարժությունը և ձեռքբերումները >> կարդալ ավելին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՄՓԱ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

TIR գրքույկների և CMR բլանկերի տրամադրում:

TIR գրքույկի արժեքն է 55000 դրամ (ԱԱՀ ներառյալ):

 

Միջազգային փոխադրողի կարգավիճակի շնորհում Մաքսային մարմինների հետ համատեղ:

 

Համապատասխան տրանսպորտային միջոցներին միջազգային բեռնափոխադրման համապատասխանության վկայականի տրամադրում:

Փոխադրողները պետք է ունենան համապատասխան տրանսպորտային միջոցներ, որոնք բավարարում են TIR կոնվենցիայի պահանջները:

ՀՀ Կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի N 670 որոշման համաձայն ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը զննում է ներկայացված տրանսպորտային միջոցների բեռնախուցերը (կոնտեյներները, կցորդները, կիսակցորդները): TIR կոնվենցիայի պահանջներին համապատասխանելու դեպքում երկու տարի ժամկետով տրվում է համապատասխանության վկայական:

Համապատասխանության վկայականի արժեքն է 24000 դրամ (ԱԱՀ ներառյալ): TIR վահանակի տրամադրման արժեքն է 1800 դրամ (ԱԱՀ ներառյալ):

 

Միջազգային փոխադրողների ուսուցում, միջազգային Պրոֆեսիոնալ իրավասության վկայականի (CPC) տրամադրում:

ՀՄՓԱ-ն ունի Ուսուցողական կենտրոն, որտեղ TIR համակարգով աշխատող բոլոր վարորդները պետք է ուսուցանվեն: Քննությունը անցած վարորդները ստանում են վկայական: Ուսուցողական կենտրոնը ունի որակյալ դասախոսներ, որոնք անցել են IRU-ի և Scott Willson & Kirkpatrick-ի կողմից կազմակերպված ուսուցողական կուրսերը: Ուսուցման արժեքն է 30000 դրամ համարժեք դրամ:

 

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վիզաների ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում:

ՀՄՓԱ-ն աջակցում է իր անդամ փոխադրողներին օտարերկրյա վիզաների ստացման գործում, պատրաստելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և նամակները:

 

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեսակի փաստաթղթերի (TIR գրքույկ, CMR) լրացում:

ՀՓՄԱ-ի կողմից պատրաստվում են միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Ներքոնշյալ աղյուսակում ներկայացված են մատուցվող ծառայությունները և դրանց համապատասխան վճարները (ԱԱՀ ներառյալ):

 N

Ծառայության անվանումը

Արժեքը (դրամ)

1.
CMR բեռնագրի տրամադրում
2500
2.
TIR գրքույկի  և CMR բեռնագրի լրացում ՀՄՓԱ անդամների համար
6000 - 10000
3.
TIR գրքույկի լրացում ՀՄՓԱ անդամների համար
3000
4.
CMR բեռնագրի լրացում ՀՄՓԱ անդամների համար
3000
5.
TIR գրքույկի  և CMR բեռնագրի լրացում այլ կազմակերպությունների համար
8000 - 12000
6.
TIR գրքույկի լրացում այլ կազմակերպությունների համար
7000
7.
CMR բեռնագրի լրացում այլ կազմակերպությունների համար
4000 - 6000

 

ՀՄՓԱ-ն միջնորդում է իր անդամների համար օտարերկրյա մուտքի և տարանցման թույլտվությունների ստացման համար:

 

Իրավական և տնտեսական խորհրդատվական ծառայություններ միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցերի շուրջ: 

 

Աջակցում միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ապահովագրական պոլիսների ստացման համար:

 

 

 

©2011 ՀՄՓԱ: Բոլոր իրավունքները պահպանված են:
Գրանցված է Հայաստանում որպես հասարակական կազմակերպություն: