ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ  ԱՍՈՑԻԱՑԻԱ

 

 

ՀՄՓԱին անդամակցելու ընթացակարգը և անդամակցության առավելությունները  >> կարդալ ավելին

 

 

Հաճախակի տրվող հարցեր և ընդհանուր պարզաբանումներ >> կարդալ ավելին

 


Միջազգային տրանսպորտային փոխադրումներում ներգրավված վարորդների վերապատրաստում >> կարդալ ավելին

 

ԱՄՍՎԱ  ՓՈԽԱԴՐՈՂԸ



Մեր
ընտրությունը կատարվում է հիմք ընդունելով անդամակցող ընկերությունների բարձր արհեստավարժությունը և ձեռքբերումները >> կարդալ ավելին

 
 
 

 

Հ Ա Ճ Ա Խ Ա Կ Ի   Տ Ր Վ Ո Ղ   Հ Ա Ր Ց Ե Ր

 

Ինչու± անդամակցել ՀՄՓԱ-ին:

ՀՄՓԱ անդամ դառնալը անհրաժեշտ պայման է TIR համակարգով աշխատելու համար: Քանի որ շատ դժվար է միայնակ մրցակցել տրանսպորտային ընկերությունների, մասնավորապես օտար օպերատորների հետ, ՀՄՓԱ անդամությունը կենսական կարևորություն ունի հայկական տրանսպորտային ընկերության գոյության և ապագա զարգացման համար:

 

 

Ինչպիսի± առավելություններ ունեն ՀՄՓԱ անդամները:

ՀՄՓԱ անդամները ունեն մի շարք առավելություններ: ՀՄՓԱ-ն օգնում է իր անդամներին հաղթահարել միջազգային բեռնափոխադրումների ժամանակ առաջացած խոչընդոտները և լուծել խնդիրները: ՀՄՓԱ-ն օգնում է նաև իր անդամներին միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ օտարերկրյա վիզաներ ստանալու գործում:

 

 

Ինչպիսի± օժանդակություն կարող է ՀՄՓԱ-ն ցուցաբերել միջազգային և օրենսդրական հարցերում:

ՀՄՓԱ-ն աշխատում է հեշտացնել Հայաստանում միջազգային բեռնափոխադրումները` դիմելով Հայաստանի իրավասու մարմիններին կատարել անհրաժեշտ փոփոխությունները տրանսպորտային օրենսդրության մեջ և զարգացնել տրանսպորտի բնագավառում համագործակցությունը տարբեր պետությունների հետ: Որոշ բարելավումներ արդեն կատարվել են: Մասնավորապես թույլտվությունների փոխանակումը այն երկրների հետ, որոնց հետ կնքված են երկկողմանի համաձայնագրեր միջազգային փոխադրումների ոլորտում: ՀՄՓԱ-ի ակտիվ աշխատանքների արդյունքում սկսվել են տրամադրվել կցորդների և կիսակցորդների նոր տեխ. անձնագրեր, որոնք նախկինում չէին համապատասխանում միջազգային չափանիշներին և բազմաթիվ խնդիրների պատճառ էին հանդիսանում:

 

 

 

©2011 ՀՄՓԱ: Բոլոր իրավունքները պահպանված են:
Գրանցված է Հայաստանում որպես հասարակական կազմակերպություն: