Մեր մասին

“Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը (իրավաբանական անձի պետական գրանցման վկայական 03Ա 064002, գրանցման համարը` 211.171.02514, գրանցման ամսաթիվը` 26.03.2004թ., իրավաբանական անձի ծածկագիրը` 39116500, հարկ վճարողի հարկային կոդը` 00052111) կազմավորվել է 1999թ-ին՝ TIR կոնվենցիային դրույթների իրականացման նպատակով, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993թ-ին։
Ավտոտրանսպորտի միջազգային միության կողմից, ինչպես նաև ՀՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի N 670 որոշման համաձայն “Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա” ՀԿ-ն (ՀՄՓԱ) ճանաչվել է Հայաստանի Հանրապետության տարածքում TIR գրքույկներ տրամադրող երաշխիքային կազմակերպություն:
ՀՄՓԱ-ն TIR գրքույկներ է տրամադրում 2001թ.-ից:
- TIR կոնվենցիա` TIR փոխադրագրքույկներով բեռների միջազգային փոխադրումների մասին մաքսային կոնվենցիա, ստորագրվել է 1975թ. նոյեմբերի 14-ին Ժնևում
- Ավտոտրանսպորտի միջազգային միություն (IRU)` TIR կոնվենցիայի դրույթների իրականացման նպատակով կազմավորված միջազգային ոչ կառավարական կազմակերպություն, նստավայրը` ք. Ժնև (Շվեյցարիա): IRU-ի անդամ են հանդիսանում 170 կազմակերպություն երկրագնդի 81 պետություններից:
ՀՄՓԱ-ն 1999թ.-ից հանդիսանում է IRU-ի ասոցիացված անդամ :
Ծառայություններ
TIR գրքույկ տրամադրվում է ՀՄՓԱ ՀԿ իսկական անդամներին և օտարերկրյա փոխադրողներին:
Տրանսպորտային միջոցներին՝ Մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար Թույլտվության Հավաստագրի տրամադրման օժանդակություն:
Միջազգային փոխադրողների ուսուցում, միջազգային Պրոֆեսիոնալ իրավասության վկայականի (CPC) տրամադրում:
Հասանելիություն միջազգյաին TIR-EPD համակարգին (համակարգ մուտք գործելու համար մուտքանունի և գաղտնաբառի տրամադրում)։
Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին՝ ՌԴ-ում ՏՆԵԿ համապասխանության սերտիֆիկատի ստացման միջնորդություն։
Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վիզաների ստացման միջնորդություն։
Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի (TIR գրքույկ, CMR բեռնագիր) լրացում:
Խորհրդատվական ծառայություններ միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցերի շուրջ:
TIR համակարգ
TIR կոնվենցիա` TIR գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին մաքսային կոնվենցիա, միջազգային համաձայնագիր, որն ընդունվել է 1975 թվականին ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից։ TIR համակարգը պարզեցնում է սահմանային ընթացակարգերը, նվազեցնելով մաքսային, տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունների վարչական բեռը: Այն զգալիորեն նվազեցնում է սահմանային անցակետերում սպասման ժամանակը՝ խնայելով ժամանակն ու գումարը: TIR կոնվենցիան ապացուցել է, որ այն հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) հովանու ներքո ստեղծված ամենաարդյունավետ միջազգային իրավական փաստաթղթերից մեկը: Ներկա դրությամբ այն ունի 77 պայմանագրային կողմ, այդ թվում` Եվրոպական համայնքի պետություններ: Այն ընդգրկում է ողջ Եվրոպան, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր ու Միջին Արևելքի մի շարք երկրներ: Ասիական երկրներն արդեն տեղեկացված են այս գլոբալ մաքսային տարանցման համակարգի կողմից ընձեռնվող հնարավորությունների մասին և նրանք հետաքրքրություն են ցուցաբերել մոտ ապագայում TIR կոնվենցիային միանալու հարցում: Ներկայումս արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները և Կանադան, ինչպես նաև Հարավային Ամերիկայում Չիլին և Ուրուգվայը հանդիսանում են պայմանագրային կողմեր:
TIR համակարգի հաջողությունը կարելի է գնահատել նաև ըստ ամենամյա TIR գրքույկների բաշխման քանակի: 1952 թվականին թողարկվել էր շուրջ 3,000 TIR գրքույկ, որը կայուն կերպով ավելանալով 1960 թվականին հասել է 100,000-ի, իսկ այնուհետև 1970 թվականին` 800,000-ի: 1970-80-ական թվականներին TIR գրքույկների պահանջարկը տատանվել է 900,000-ի և 500,000-ի միջև: Սա կարելի է բացատրել Եվրոպական համայնքի ընդլայնմամբ, որի շրջանակներում Եվրոպական համայնքի տարածքում կիրառվել է ներքին տարանցման համակարգը և TIR գրքույկները չեն օգտագործվել մաքսային տարանցման գործողություններում՝ իր անդամ երկրների միջև: Եվրոպայի Արևելք – Արևմուտք առևտրի ընդլայնման արդյունքում, մասնավորապես սկսած 1989 թվականից, որը զուգակցվեց նաև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի հսկայական աճի հետ, 1992 թվականին տրամադրված TIR գրքույկների քանակը գերազանցել է մեկ միլիոնը և 2006-ի տվյալներով հասել է մինչև 3,6 միլիոնի, որը իրենից ներկայացնում է օրեկան շուրջ 10,000 TIR համակարգով փոխադրում ավելի քան 55 երկրներում և ավելի քան 50,000 TIR սահմանային անցում:
Ազգային մաքսային մարմինների կողմից TIR գրքույկներ օգտագործելու համար լիազորված տրանսպորտային ընկերությունների թիվը կազմում է ավելի քան 38,000.2004 թվականին կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրների կողմից Եվրամիությանն անդամակցելը չհանգեցրեց Եվրոպայի այդ տարածաշրջանում TIR տրանսպորտային փոխադրումների նվազեցմանը: Միաժամանակ կանխատեսվում է, որ դեպի Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներ և հակառակ ուղղությամբ կատարվող TIR տրանսպորտային փոխադրումները կշարունակեն աճել ապագայում:Ըստ էության, TIR մաքսային տարանցման համակարգի օգտագործման այդ հսկայական աճը կարելի է բացատրել TIR ռեժիմի հատուկ առանձնահատկություններով, որոնք միջազգային բեռնափոխադրումների պարագայում տրանսպորտային օպերատորներին և մաքսային մարմիններին բոլոր սահմանային անցակետերում առաջարկում են պարզ, ճկուն, ծախսարդյունավետ և անվտանգ մաքսային ռեժիմ: TIR համակարգը կոչված է առավելագույն կերպով դյուրացնելու միջազգային բեռնափոխադրումները` մաքսային դրոշմակնիքների կիրառմամբ: Համակարգը ապահովում է երկրներով տարանցումը անհրաժեշտ երաշխիքներով` զերծ պահելով մաքսային տուրքերի և հարկերի հետ կապված ռիսկերից: Հավասարակշռված պարտականություններ են սահմանվել մաքսային մարմինների և միջազգային առևտրում ներգրավված հանրության միջև:
ՀՀ Մաքսային առումով, TIR համակարգը`
- նվազեցնում է ազգային տարանցման համար սահմանված ընթացակարգերի պահանջները (սահմանային անցակետերում մաքսային վերահսկողության միջոցառումների առումով).
- զերծ է պահում թանկ աշխատուժի և սարքավորումների կիրառումից, որոնք կպահանջվեին տարանցիկ երկրներում ֆիզիկական ստուգումներ իրականացնելիս, քանի որ միայն պահանջվում է ստուգել դրոշմակնիքների առկայությունը և բեռի կամ բեռնարկղի արտաքին վիճակը ու ուղեկցող փաստաթղթերը.
- պաշտպանում է հնարավոր ռիսկային տուրքերից և հարկերից, որոնք երաշխավորված են մինչև 100,000 Եվրո ՝ յուրաքանչյուր TIR համակարգով փոխադրման համար.
- նվազեցնում է մաքսային մարմիններին ոչ պատշաճ տեղեկատվություն ներկայացնելու հետ կապված ռիսկերը
TIR համակարգը տրանսպորտային փոխադրողների համար`
- հնարավորություն է տալիս որպեսզի բեռները բոլոր պետական սահմաններով անցնեն մաքսային մարմինների կողմից նվազագույն միջամտությամբ և առանց ուշացումների.
- նվազեցնում է սահմանային անցակետերում սպասելու ժամանակը` համաձայն 1982թ. սահմանային անցակետերում բեռների հսկման ներդաշնակեցման մասին միջազգային կոնվենցիայի դրույթների (հավելված 8).
- ներմուծողներին և արտահանողներին հնարավորություն է տալիս իրենց կարիքներից ելնելով առավել հեշտությամբ ընտրել տրանսպորտային տեսակը, և ապահովում է, որպեսզի այդ առումով մաքսային հսկողության մարմինների կողմից բեռնափոխադրումների ժամանակ որևէ խոչընդոտ չստեղծվի.
- թույլ է տալիս օգտագործել պարզեցված փաստաթղթեր.
- հնարավորություն է տալիս մուտք գործել 80 երկիր.
- զերծ է պահում տարանցիկ սահմաններում տուրքերի և հարկերի համար երաշխիք տրամադրելու պահանջից.
- թույլ է տալիս փոքր և միջին տրանսպորտային փոխադրողներին մրցակցային հիմունքներով մուտք գործել համաշխարհային շուկաներ` իրենց առևտրային անկախության պահպանմամբ:
TIR համակարգը և միջազգային առևտուրը՝
- խրախուսում է միջազգային առևտրի զարգացումը անվտանգ և վերահսկվող միջավայրում` դյուրացնելով ավանդական խոչընդոտները, որոնք առկա են միջազգային բեռնափոխադրումներ կատարելիս.
- հնարավորություն է տալիս զգալիորեն տնտեսել տրանսպորտային ծախսերը` նվազեցնելով տարանցման հետ կապված ուշացումները.
- դյուրացնում է միջազգային առևտուրը:
Անդամակցություն ՀՄՓԱ-ԻՆ
Ասոցիացիայի անդամ կարող են լինել Ասոցիացիայի անդամ դառնալու իրավունք ունեցող իրավաբանական անձինք և Ասոցիացիայի քարտուղարության աշխատակիցները։ Օրենքով սահմանված կարգով Ասոցիացիայի անդամները լինում են Իսկական և Ասոցիատիվ։
Իսկական անդամները
Ասոցիացիայի Իսկական անդամներ կարող են լինել միջազգային փոխադրումներ իրականացնողները (Իրավաբանական անձիք և Անհատ Ձեռներեցները) և Ասոցիացիայի քարտուղարության աշխատակիցները, որոնք ընդունում են Ասոցիացիայի կանոնադրությունը, մասնակցում են նրա գործունեությանը, մուծում են Ասոցիացիայի խորհրդի կողմից սահմանված անդամակցման մուտքի ու տարեկան անդամավճարները, և ԱՏՄՄ-ի կողմից` նախատեսված և TIR համակարգով աշխատելու համար անհրաժեշտ երաշխիքային գումարը:
Ասոցիատիվ անդամները
Ասոցիացիայի Ասոցիատիվ անդամներ կարող են լինել այն փոխադրողները (Իրավաբանական անձիք և Անհատ Ձեռներեցները), որոնք ընդունում են Ասոցիացիայի կանոնդրությունը, մուծում են Ասոցիացիային անդմակցության մուտքի և տարեկան անդամավճարները:
Անդամների ցանկը կարող է փոփոխվել կամ լրացվել Ասոցիացիայի ժողովի կամ խորհրդի կողմից՝ անդամների ընդունման, անդամների դիմումի համաձայն դուրս գալու կամ Ասոցիացիայի նախաձեռնությամբ հեռացման միջոցով:
Անդամակցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը՝
- Փոխադրողի պետական գրանցման վկայականի պատճենը
- Փոխադրողի հարկային կոդը (ՀՎՀՀ)
- Կազմակերպության կանոնադրության առաջին 2 էջի պատճենը
- Տնօրենի անձնագրի պատճենը
- Սերտիֆիկացվող տրանսպորտային միջոցի (բեռնատար, կցորդ/կիսակցորդ) և քարշակի տեխնիկական անձնագրերի պատճենները
- Սերտիֆիկացվող ավտոտրանսպորտային միջոցի գունավոր լուսանկարները (յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար 10x15 չափսի մինիմում 5 լուսանկար` լուսանկարված ստորև բերված օրինակներին համապատասխան), կողային դռնեռի առկայության դեպքում նաև դրանց լուսանկարները խոշոր պլանով
- Սերտիֆիկացվող ավտոտրանսպորտային միջոցի վարձակալության դեպքում` վարձակալության պայմանագրի պատճենը
- Լիազորված անձի անձնագրի պատճենը (եթե այդպիսին կա)
Մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվության հավաստագրի տրամադրման և գործողության ժամկետի երկարաձգման կարգը։
Տրանսպորտային միջոցներին մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվության հավաստագիր տրամադրելու կամ արդեն գործող հավաստագրի ժամկետը երակարաձգելու գործընթացը տեղի է ունենում ՀՀ կառավարության 26.10.1999թ. թիվ 670 որոշման համաձայն՝ ըստ որի, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացվում է տրանսպորտային միջոցների (կցորդների, կիսակցորդների, բեռնատարների) 1975թ.-ի ՄՃՓ Կոնվենցիայով սահմանված տեխնիկական պահանջների համապատասխանության ստուգման գործընթաց։
Ցանկացած տրանսպորտային միջոցի (կցորդի, կիսակցորդի, բեռնատարի) թույլտվության հավաստագրի ժամկետի երկարաձգման համար ՄՃՓ Կոնվենցիայով սահմանված տեխնիկական պահանջների համապատասխանության ստուգման գործընթացը իրականացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ:
Ներկայացված տրանսպորտային միջոցները ենթարկվում են ստուգման՝ յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին,հատուկ ստուգման համար նախատեսված կայանատեղիում, հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 29/13, իսկ դիմումների ներկայկացման համար մոտենալ ՀՄՓԱ գրասենյակ զննությունից մեկ օր առաջ՝ համապատասխանաբար երկուշաբթի և չորեքշաբթի։ Տրանսպորտային միջոցը ստուգման պետք է ներկայացվի ԴԱՏԱՐԿ վիճակում:
Բեռնատար մեքենայի սերտիֆիկացման համար անհրաժեշտ նկարների օրինակներ:
Հղումներ
Միջազգային ավտոտրանսպորտի միություն (IRU)
Այս կայքը լուսաբանում է միջազգային կազմակերպության գործունեությունը, որը զբաղվում է տրանսպորտային օպերատորների շահերի պաշտպանությամբ` ամբողջ աշխարհում հուսալի ավտոմոբիլային հաղորդակցության միջոցով տնտեսական աճ ապահովելու նպատակով:
Միջազգային ավտոտրանսպորտի միության (IRU) Եվրասիական ներկայացուցչություն

Այս կայքը լուսաբանում է IRU-ի գործունեությունը Եվրասիական տարածաշրջանում, մասնավորապես ԱՊՀ պետություններում և հարակից տարածաշրջաններում կատարվող աշխատանքները:
IRU TIREPD

TIR-EPD-ն բացառիկ հնարավորություն է տալիս միջազգային ավտոտրանսպորտային փոխադրողներին անվճար էլեկտրոնային նախնական տեղեկություններ հաղորդել մաքսային մարմիններին ՄՃՓ փոխադրումների վերաբերյալ:
UNECE Տրանսպորտի վարչություն

Այս հղումը լուսաբանում է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հարցերով հանձնաժողովի տրանսպորտի վարչության գործունեությունը:
UNESCAP Տրանսպորտի վարչություն

Այս հղումը լուսաբանում է ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի տրանսպորտի վարչության գործունեությունը:)

Այս կայքը տրամադրում է տեղեկատվություն ԵԱՀԿ շրջանակներում գործող միջկառավարական կազմակերպության մասին, որը հանդես է գալիս որպես տրանսպորտային քաղաքականության մշակման ռազմավարական կենտրոն և կազմակերպում է տրանսպորտի նախարարների ամենամյա վեհաժողովներ:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն (BSEC)

Այս կայքը լուսաբանում է տնտեսության տարբեր բնագավառներում` այդ թվում տրանսպորտի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը խրախուսող կազմակերպության գործունեությունը:
Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում Ավտոմոբիլային տրանսպորտի ասոցիացիաների միություն (BSEC-URTA)

Այս կայքը լուսաբանում է BSEC-URTA-ի գործունեությունը, որի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում:
Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք (ՏՐԱՍԵԿԱ)

Այս կայքը պարունակում է տեղեկատվություն պատմական Մետաքսի ճանապարհի վերականգնմանն ուղղված վերջին զարգացումների մասին, որի նպատակն է մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքների միջոցով Եվրոպան կապել Ասիայի հետ:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Այս կայքը պարունակում է օգտակար տեղեկատվություն միջազգային տրանսպորտին վերաբերող օրենսդրության մասին և լուսաբանում է Հայաստանում տրանսպորտի բնագավառի վերջին զարգացումների մասին:
Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայություն

Այս կայքը տրամադրում է կարևոր տեղեկատվություն Հայաստանում կիրառվող մաքսային ընթացակարգերի մասին, որը հատկապես կհետաքրքրի միջազգային տրանսպորտային փոխադրումներում ներգրավվածներին:
Թիմ
Գայանե Բարսեղյան
TIR փոխադրումների և SafeTIR պատասխանատուՀասմիկ Միրիբյան
Գործավար-թարգմանիչ, կադրային հարցերի պատասխանատուՀետադարձ կապ
ՀՀ, ք․ Երևան, Դավիթ Անհաղթ 23, շինություն 20
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի-հինգշաբթի՝ 09։00 - 18։00 , Ուրբաթ՝ 09։00 - 17։00
Փոխադրողների սպասարկման ժամերը՝ Երկուշաբթի-հինգշաբթի՝ 09։30 - 17։30, Ուրբաթ՝ 09։30 - 16։30